Իշխանությունները մտադիր են դյուրացնել սփյուռքից մասնագետների համար Հայաստանում աշխատանքի եւ բնակության իրավունքի տրամադրման կարգը։ Պատրաստվում է կառավարության որոշումների փաթեթը, որով սփյուռքից բարձր տեխնոլոգիաների ոլորտում պահանջված մասնագետները «մեկ պատուհանի» սկզբունքով կարող են դիմել՝ Հայաստանում դյուրացված կարգով աշխատանքի եւ բնակության իրավունք ստանալու համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Հայաստան՝ ինժեներական շաբաթ 2021» միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը։

Նա նշեց, որ խորհրդարանն ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունը նախաձեռնում են օրինագիծ, որը կտա երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հաջորդ փուլի մեկնարկը։

«Պաշտպանական արդյունաբերության ոլորտում մարտահրավերները եւս շատ են»,-հավելեց Արշակյանը։

Նա հիշեցրեց տիեզերական ինդուստրիայի հետ կապված օրենքի մասին, որով ոլորտով զբաղված ընկերությունները ազատվում են հարկերից։

«2018 թվականից մոտ 1000 ընկերություն ստացել է արտոնություններ, դրանցից շատերը երկրում տասնյակ միլիոնավոր դոլարներ են ներդրել»,-եզրափակեց Արշակյանը։