Հայաստանում հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2603 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 288906 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1940194 վերջին մեկ օրում` 14928 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 24409 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 1739-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 257352 անձ` վերջին մեկ օրում 827 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 5902 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1243 է: