Իշխանությունները մտադիր են հասնել Հայաստանում առնվազն 10 մլրդ դոլար արժողությամբ ավելի քան 5 ընկերության, ինչպես նաեւ 10 հազար աշխատող ստարտափի հայտնվելուն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Հայաստան՝ ինժեներական շաբաթ 2021» միջոցառման ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։

Նա նկատեց, որ դրանք տպավորիչ թվեր են, եւ պահանջվում է գործին պատասխանատու մոտեցում։ Նրա խոսքով՝ պետության քաղաքականությունը պետք է փոխվի եւ ուղղվի միջավայրի ստեղծմանը, որում ծրագրերի իրականացումը հանգեցնում է զարգացման։

«Այդ հարցում պետության դերը հատուկ է։ Տնտեսությունը պետք է նաեւ արտադրանք արտադրի, այլ ոչ թե միայն պատրաստի արտադրանք ներմուծի։ Դա վերաբերում է նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտին։ Ուսանողներն առաջին օրվանից պետք է դառնան նախագծերի մի մաս։ Մենք ժամանակ չունենք։ Բացթողումները, որոնք եղել են նախկինում, այլեւս անթույլատրելի են»,-հավելեց Խաչատուրյանը։ Նախարարը կոչ արեց մտածել Հայաստանում արդյունաբերական քաղաքի ստեղծման ուղղությամբ։