Ձերբակալվել է 59-ամյա ճապոնացի Մասատոշի Հոսոնոն, ով իր կատվին ստիպել է լողալ, հաղորդում է Kyodo News-ը։

Ոստիկանության տվյալներով՝ գործազուրկը սոցցանցերում գրառումներ է հրապարակել, որոնցում հայտնում է, որ փորձում է ստիպել կենդանուն լողալ։ Հետաքննություն է սկսվել այն բանից հետո, երբ մի մարդ, ով տեսել է գրառումները, հայտնել է այդ մասին ոստիկանույթանը։ Տեսանյութերից մեկում կատվին բռնի կերպով պահում են ջրում մի քանի րոպե։

Քանի որ կատուները սովորաբար չեն սիրում ջուր, տղամարդու գործողությունները, ըստ իրավապաշտպանների, համարվում են կենդանիների պաշտպանության մասին օրենքի խախտում։ Ընդ  որում, ինքը՝ տղամարդը, հերքում է, որ իր պահվածքը կարող է որպես բռնություն որակվել։