Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ստուգել է, թե որքանով են սահմանին տեղակայված ստորաբաժանումները պատրաստ ձմռանը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ նախարարն այցելել է Քելբաջարի եւ Լաչինի շրջաններ։

Պաշտպանության նախարարին զեկուցվել է, որ հանրակացարանները եւ զորամասերի ծառայական շինությունները ապահովված են անխափան ջեռուցմամբ, կազմակերպված է սպառազինությունների եւ տեխնիկայի անցումը աշնան-ձմռան սեզոնի։ «Պաշտպանության նախարարը տեղեկացվել է բոլոր անհրաժեշտ միջոցների պլանաչափ կիրառման մասին զորամասերի մարտունակության հետագա բարձրացման, ինչպես նաեւ մարտական պատրաստվածության բարձր մակարդակը պահելու համար՝ լեռնահարթավայրային տեղանքում, դաժան կլիմայական պայմաններում գիշերը եւ ցերեկը ծառայություն կատարելու նպատակով։ Նշվել է, որ անձնակազմի ծառայության պայմանների բարելավման նպատակով արագացված տեմպերով շարունակվում են կոնտեյներներից, որոնք հագեցած են անհրաժեշտ կահույքով եւ գույքով, նոր մոդուլային տիպի բնակավայրեր կառուցելու աշխատանքները։ Բացի այդ, հանգամանալից տեղեկություն է ներկայացվել այն աշխատանքների մասին, որոնք իրականացվում են ինժեներային զորքերի ստորաբաժանումների կողմից՝ պետական այլ կառույցների հետ փոխգործակցությամբ, բարդ ռելիեֆ ունեցող շրջաններում ճանապարհների կառուցման եւ վերանորոգման ուղղությամբ»,- տեղեկացնում են ԶԼՄ-ները։