Վերջին օրերին բենզինի երկար հերթեր են գոյացել Կիպրոսի թուրքական հյուսիսում՝ վառելիքի պակասի եւ երկու ավտոլցակայանային ցանցի փակման պատճառով՝ կապված այն բանի հետ, որ մանրածախ գների սահմանված կարգը ընկերությունների համար անշահավետ է դարձել, տեղեկացրել է Yenidüzen թերթը։

Հավաստիացվում է, որ վերջին երեք օրերին կղզու թուրքական մասում առաջ է եկել 95 օկտանային թվով բենզինի պակաս։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ ավտոլցակայանային երկու ցանց՝ K-Pet եւ AlPet, հայտարարել էին վառելիքի նոր խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին հոկտեմբերի 20-ից սկսած։ Նրանք հասկացրել էին, որ վնասներ են կրում եւ որ ավտոլցակայանային ցանցերը կփակվեն անմիջապես, հենց որ ունեցած բենզինի պաշարները սպառվեն։

Ավտոլցակայանների թուրք-կիպրոսյան ասոցիացիայի նախագահ Լեւենթ Ջաղդալն ասել է, որ վառելիքի գնման գնի վերջին բարձրացումը հանգեցրել է թուրքական լիրայի արժեզրկման եւ որ այդ պայմաններում բենզին մատակարարողները կոչ են անում ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարությանը բարձրացնել մանրածախ գները։

Ջաղդալի խոսքով՝ ավտոլցակայանային ցանցերը հավաստիացնում են, որ վառելիքի ներկա մեծածախ գների դեպքում իրենց կորուստները սպառողին յուրաքանչյուր լիտր բենզինի վաճառքից կազմում են 1-1,3 թուրքական լիրա (մոտ 0,09-0,12 եվրո)։