Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահվան 1036 դեպք է հայտնաբերվել, մեկ օր առաջ՝ 1028 դեպք։ Դա առավելագույնն է պանդեմիայի սկզբից։ Այս մասին ասվում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի կայքում։

Հաստատված դեպքերի թիվը մեկ օրում կազմել է 36 339՝ հասնելով մինչեւ 8 131 164-ի։ Դա եւս առավելագույն ցուցանիշ է։