Ադրբեջանն Իրան է վերադարձրել բեռնատար ավտոմեքենաների երկու վարորդներին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն (ՄՊԿ), փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ադրբեջանի Հանրապետությունը, ելնելով հումանիզմի, փոխադարձ հարգանքի եւ բարիդրացիության սկզբունքներից եւ բարի կամքի դրսեւորելով, համապատասխան պայմանավորվածության համաձայն, հոկտեմբերի 21-ի առավոտյան Իրանին վերադարձրել է այդ երկրի երկու քաղաքացուն»,- ասված է հաղորդագրության մեջ: Գերատեսչությունը որպես ձերբակալության հիմք նշում է «ապրանքների մաքսանենգ անցկացումն Ադրբեջանի մաքսային սահմանով, ինչպես նաեւ՝ երկրի պահպանվող պետական ​​սահմանի ապօրինի հատումն առանց փաստաթղթերի եւ անցակետերի շրջանցմամբ»:

Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում ադրբեջանցի իրավապահների կողմից սեպտեմբերի 15-ին անօրինական կերպով երկու իրանցի վարորդ էր բերման ենթարկվել: