Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ մտադիր է ցրել բանակը: Ես հարցրեցի նրան. «Ո՞վ է քեզ նման իրավունք տվել», ինչին նա պատասխանեց. «Ադրբեջանցիներն են պահանջում»: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովում Ղարաբաղից հարկադիր վերաբնակների հիմնախնդիրների քննարկման ժամանակ, որը նախաձեռնել էր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովը, ասաց «Շուշիից բռնի տեղահանված հայ բնակչություն» ՀԿ խորհրդի անդամ Աշոտ Հարությունյանը:
Այս հայտարարությունը վրդովվեցրել է Աշոտ Հարությունյանին:
«Ադրբեջանցիները շատ բան են ուզում: Գլուխները պատով են տալիս: Դու պետք է պահես մեր բանակը: Եվ, այո, մեր ներկայացուցիչները պահանջում են անհապաղ ճանաչել ԼՂՀ միջանկյալ կարգավիճակը: Այո, շատերը սա վաղաժամ են համարում: Նույնիսկ Եվրոպայից եկած ընկերներս են ինձ զանգահարում եւ խնդրում չբարձրացնել այս հարցը: Այնուամենայնիվ, ես անընդհատ ասում եմ, որ այս հարցը մեզ համար շատ կարեւոր է»,- ասաց ՀԿ անդամը:
Ըստ Հարությունյանի՝ եթե Հայաստանի իշխանությունները ժամանակին ճանաչեին Ղարաբաղի անկախությունը, ապա Ադրբեջանի հետ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել: