Մեքսիկայում հանցագործները հավաքագրում են երեխաներին վիդեոխաղի միջոցով։ Այս մասին հայտնել է Մեքսիկայի անվտանգության նախարարի տեղակալ Ռիկարդո Մեխիան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Դա արվում է PlayStation, Xbox, Nintendo Switch խաղերի միջոցով։ Համոզման եւ հավաքագրման պրոցեսը շարունակվում է սոցցանցերում, օրինակ՝ TikTok կամ  Instagram»,-ասել է նա։ 

Նրա խոսքով՝ հանցագործները ներկայանում են որպես երիտասարդ խաղացողներ կամ սոցցանցերի օգտատերեր։ Որպես կանոն շփումը հաստատվում է աշխատանքային ժամին, երբ անչափահասների ծնողներն աշխատանքի վայրում են, հրավիրում են համատեղ խաղի մեծ թովով զենքի եւ բռնության կիրառմամբ։