Հարկադիր տեղահանվածներին ֆինանսական եւ սոցիալական օգնություն ցուցաբերելու համար հսկայական միջոցներ են հատկացվել, բայց դրանք, մեծ հաշվով, ծախսվել են ոչ նրա վրա, ինչ պետք էր: Այս մասին հոկտեմբերի 21-ին ՀՀ Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նախաձեռնած՝ Ղարաբաղից հարկադիր տեղահանվածների հիմնախնդիրին նվիրված քննարկման ժամանակ ասաց Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի՝ «Արդարություն» կուսակցությունից պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Այնուամենայնիվ, նրա խոսքով, խնդիրները շարունակում են կուտակվել:

«Բուն Ղարաբաղում անհրաժեշտ է լուծել ոչ միայն բնակարանային խնդիրը, այլեւ կանխել բնակչության հետագա արտահոսքը: Սոցնախարարությունը մեզ պատմում էր ինչ-որ վիթխարի ծրագրերի իրականացման մասին, սակայն ի վերջո ամեն ինչ սահմանափակվեց գումարի բաժանելով: Մենք պետք է առաջնորդվենք ոչ թե սոցիալական հավասարության, այլ սոցիալական արդարության սկզբունքով: Հենց դա է Լեռնային Ղարաբաղում բնակչության պահպանման գրավականը»,- ասաց պատգամավորը: