Թուրքական ուժերի մի քանի տասնյակ ավտոմեքենաներից կազմված շարասյունը զենք եւ նյութատեխնիկական աջակցություն է հասցրել շրջանի հյուսիսարեւմտյան Իդլիբ նահանգում գտնվող ծայրահեղական խմբավորումներին: Այս մասին հինգշաբթի հայտարարել է սիրիական SANA լրատվական գործակալությունը:

Դրա տվյալներով՝ «ավտոմեքենաների երկու խումբ, այդ թվում՝ բեռնատարներ ու ռազմական ավտոմեքենաներ, Սիրիա են մտել Թուրքիայի հետ սահմանին գտնվող Կաֆր-Լյուսին բնակավայրի միջով»: «Իդլիբ քաղաք եւ համանուն նահանգի որոշ շրջաններ է ուղեւորվել ծայրահեղական խմբերի համար նախատեսված զենքով, զինամթերքով եւ նյութատեխնիկական միջոցներով բեռնված ընդհանուր 31 ավտոմեքենա»:

2017 թվականին Սիրիայի հյուսիս-արեւմուտքում դեէսկալացիայի գոտի ստեղծվեց, ուր Դամասկոսի մերձակայքում եւ երկրի հարավային շրջաններում կառավարական բանակի գործողություններից հետո դուրս բերվեցին այն զինյալները, ովքեր հրաժարվում էին վայր դնել զենքը: 2020 թվականի մարտի 6-ից Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո այնտեղ հրադադարի ռեժիմ է գործում։ Այնուամենայնիվ, Թուրքիայի կողմից կռվող ընդդիմադիր խմբավորումները եւ «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչները պարբերաբար խախտում են հրադադարը՝ գնդակոծելով սիրիական բանակի դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը։