Երեւանում, հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20։00-ի սահմաններում Ա. Միկոյան և Մինսկի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 44-ամյա Էդուարդ Վարսանյանի վարած Mazda մակնիշի և 62-ամյա Նորիկ Ղալաչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Mazda-ի ուղևոր՝ 17-ամյա  Դավիթ Չինգիլյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։