Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին, ով հոկտեմբերի 1-ին հացադուլ էր հայտարարել վրացական բանտում, համաձայն չէ ՔԿՀ-ի կլինիկա տեղափոխվելու հետ, հայտնում է «Գռուզիա.Online» -ը: Ինչպես հայտնել է քաղաքական գործչի փաստաբան Բեկի Բասիլայը, ի սկզբանե իշխանություններն առաջարկել են պետության նախկին ղեկավարին հոսպիտալացնել Թբիլիսիի ցանկացած կլինիկայում:

«Օրեր առաջ նրանք ասացին, որ պաշտպանությունը պետք է ցույց տա Թբիլիսիի ցանկացած կլինիկա, եւ նրանք այնտեղ կհոսպիտալացնեն Միխայիլ Սաակաշվիլիին: Երեկ արդարադատության նախարարից հաղորդագրություն լսեցինք, որ Միխայիլ Սահակաշվիլին հոսպիտալացվելու է 18-րդ հաստատություն»,- ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների նման որոշումն ուղղակի մերժում է այն պրակտիկայի, որը երկար տարիներ կիրառել են բանտի վարչակազմն ու քրեակատարողական ծառայությունը՝ «նրանք չեն հոգում Սաակաշվիլիի անվտանգության մասին»։

«Այժմ նրանք ասում են, որ պետք է տեղափոխել Գլդանիի 18-րդ հաստատություն (գտնվում է Թբիլիսիում), որտեղ տարբեր պատճառներով հազարավոր բանտարկյալներ եւ դատապարտյալներ կան, նրանք ցանկանում են սադրանք կազմակերպել»,- շեշտել է Բասիլայան: