Samsung-ը ներկայացրել է սմարթֆոնների համար One UI պատյանի նոր տարբերակը՝  One UI 4, որը հիմնված է Android-ի վրա։ Պաշտոնական անոնսը կայացել է Galaxy Unpacked Part 2 միջոցառման ժամանակ։

Պատյանի 4-րդ տարբերակում արվել են փոփոխություններ օգտատիրական ինտերֆեյսում։ Այն ստեղծվել է Material You նոր դիզայնի շրջանակում, որը ներկայացրել է Google-ը  Android 12-ի համար։

Կլինեն նաեւ այլ ֆունկցիաներ։ Այսպես, Quick Share-ը թույլ կտա փոխանցել լուսանկարներ եւ այլ ֆայլեր S21 սերիայի սմարթֆոնների եւ Galaxy Book նոութբուքերի միջեւ։