Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է Տավուշի մարզում գործունեություն ծավալող երկու ընկերությունների՝ պահածոների արտադրությամբ զբաղվող «Անտառի բարիք» (գ. Կողբ) և հանրային սննդի օբյեկտ հանդիսացող «Օպելա» (ք. Դիլիջան) ՍՊԸ-ների արտադրական գործունեության կասեցումը:

ՍԱՏՄ-ից NEWS.am-ին հայտնում են, որ երկու ընկերություններն էլ շտկել են իրենց մոտ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները: