Պետերբուրգում կալանավորել են հրազենի ապօրինի շրջանառությամբ զբաղվող 7 ադրբեջանցու։

Ինչպես տեղեկացնում է Konkretno.ru պորտալը, իրավակարգի պահապանները մտել են «Դոլչե վիտա» սրճարան, երբ այնտեղ իրենց գործերն էին քննարկում ծագումով Ադրբեջանից 7 մարդիկ (27-50 տարեկան)։ Ճակատագրի հեգնանքով սրճարանը գտնվում է Շահումյան պողոտայում։ Պատահարի վայրի զննման ժամանակ առգրավվել են Մակարովի ատրճանակ եւ փամփշտակալ՝ 8 փամփուշտներով, ASTRA ատրճանակ՝ ջնջված համարով եւ փամփուշտներով լի փամփշտակալով, GRAND POWER ատրճանակ, որը կրելու թույլտվություն ուներ կալանավորվածներից մեկը, եւս մեկ ատրճանակ՝ GRAND POWER, որը համարվում է կորած 2019թ. մարտին։

Առգրավված զենքը եւ զինամթերքը, ինչպես նաեւ մատնահետքերը եւ գենետիկական նյութը ուղարկվել են փորձաքննության։

Որոշվում է ՌԴ Քր.Օր 222-րդ հոդվածի համաձայն քրեական գործ հարուցելու հարցը։

Կալանավորվածներից երեքը նախկինում ունեցել են խնդիրներ օրենքի հետ։ 47-ամյա Էլշադը 2019թ. աշնանը դատապարտվել էր մարդու առեւանգման եւ դրամաշորթության համար եւ արժանացել մարդասիրական դատավճռի՝ 4 տարվա փորձնական պայմանաժամկետ, իսկ 29-ամյա Բաբեկը ընդամենը այս տարվա հունիսին էր դատապարտվել խուլիգանության համար՝ 2,5 տարի փորձնական պայմանաժամկետ։ 34-ամյա ադրբեջանցին այս տարվա ապրիլին ձերբակալվել էր խուլիգանության համար։