Հոկտեմբերի 21-ին ԱՀ ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի  հետ և քննարկել մի շարք ոլորտային հարցեր:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարն  անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող  արդի ծրագրերին: Խմբակցության պատգամավորները ներկայացրել են իրենց դիրքորոշումն ու առաջարկները իրականացվող ծրագրերի շուրջ:

Քննարկվել են ոլորտին վերաբերող հարցեր, որոնց վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ:

Հանդիպմանը քննարկվել են կրթության բնագավառում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, որոնք վերաբերում էին բարձրագույն ուսումնական հաստատություններին, հանրակրթությանն ու նախադպրոցական կրթությանը:

Հանդիպմանը կարևորվել են նման ձևաչափով քննարկումները: