ՀՀ կառավարությունը կարծում է, որ Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոներին ոչ աշխատանքային օրերը պետք է կրճատվեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ըստ կառավարության՝ քաղաքացիները շատ են հանգստանում, ինչը հանգեցնում է բացասական տնտեսական հետեւանքների։ «Այսպիսով, կառավարությունն առաջարկում է ոչ աշխատանքային դարձնել դեկտեմբերի 31-ը եւ հունվարի 1-ը, ինչպես նաեւ հունվարի 6-ը։ Ընդ որում, հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը եւ 7-ը կլինեն աշխատանքային»,-պարզաբանեց Քերոբյանը։

Իշխանությունները վստահ են, որ  այս փոփոխությունները կապահովեն ինչպես սոցիալ-տնտեսական, այլ նաեւ ֆինանսական համակարգի նորմալ գործունեությունը, ինչը դրական կազդի առեւտրի, արդյունաբերության աճի, ծառայությունների եւ այլ ոլորտների գործունեության վրա։

Այնուամենայնիվ, ընդդիմությունը փորձեց ավելացնել հանգստյան օրերը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը  հայտարարեց, որ հունվարի 2-ը պետք է ներառել ոչ աշխատանքային օրերի ցուցակում։ Ըստ նրա՝ ոչ աշխատանքային պետք է լինի նաեւ հունվարի 2-ը։ Նրա նախաձեռնությանն աջակցեց Արամ Վարդեւանյանը։ Նա եւս նշեց, որ հունվարի 2-ը պետք է ոչ աշխատանքային օր դարձնել։ «Կարծում եմ՝ առաջարկը հունվարի 7-ի մասով եւս հիմնավորված է»,-ասաց պատգամավորը։

Քննարկումների արդյունքում մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության օրենսդրական նախաձեռնությանը։