Բոլորս գիտենք, որ պատերազմը բերեց Նիկոլ Փաշինյանը իր դավաճանն իր կնոջ հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ նշեց Արախյան երկրորդ պատերազմում զոհված Գոռի հայրը՝ Վարդան Երմալովյանը:

«Նա չէ՞ր, որ Ալիևի կնոջը հրավիրում էր Շուշի չայ խմելու։ Հիմա ինչի՞ չի գնում։ Ամեն րոպե նա կարող էր կանգնեցնել պատերազմը այս պայմաններից ավելի լավ պայմաններով, չկանգնեցրեց։ Ինչի՞ համար։ Չկանգնեցրեց, որովհետեւ արյուն է սիրում»,-ասաց որդի կորցրած հայրը:

Նա հիշեցրեց, որ պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իրեն համարում էր գերագույն գլխավոր հրամանատար, իսկ պատերազմի ավարտից հետո հայտարարել էր, թե ինքը ընդամենը մոդերատոր է եղել:

«Բոլոր հրամանատարները սրան են ենթարկվել։ Ականատես եմ, գնացել եմ, էդ ամեն ինչը տեսել եմ իմ աչքերով։ Մենք պետք է պահանջենք այդ բոլորի դատավարությունը: Առուշ Առուշանյանը հաղթեց ընտրություններում, բայց ինչի՞ է նա հիմա փակի տակ ու փակի տակ կրեց ընտրությունները»,- ասաց Վարդան Երմալովյանը:

Նա նշեց, որ ինքը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հարց է տվել, թե ինչո՞ւ իր նստավայրին չեն խփել թուրքերը. «Էդ Արայիկ Հարությունյանը չէ՞ր, որ ասում էր՝ Արցախի օդը փակ է։ Հիմա էլ գնում են էրդողանի ոտերն են ընկնում... շուտափույթ պետք է ազատվենք այդ դավաճաններից»,- ասաց նա: