Ռուսաստանը հետեւողականորեն հանդես է գալիս Ադրբեջանի եւ Իրանի սահմանին լարվածության նվազեցման օգտին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք վստահ ենք, որ այդ երկու երկրների հարաբերություններում բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, տարաձայնությունները պետք է հաղթահարվեն բարիդրացիության ոգով։ Մեր կողմից ձեռնարկում ենք ջանքեր՝ ուղղված Հարավային Կովկասում բոլոր տնտեսական, տրանսպորտային կապերի ապաարգելափակմանը։ Ելնում ենք նրանից, որ այդ աշխատանքը պետք է հաշվի առնի տարածաշրջանի բոլոր երկրների շահերը, ներառյալ՝ Իրանի շահերը»,-ասել էնա։