Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի խախտում թույլ չտալու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտում միջադեպերի վերահսկման եւ հետաքննության մեխանիզմների ամրապնդման մասին ՀՀ վարչապետի առաջարկի մասին:

«Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում իրավիճակը, ներառյալ վերջին միջադեպերը, վերջերս քննարկվել է հոկտեմբերի 14-ին Մինսկում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ժամանակ:

Այն նաեւ պարբերաբար շփումների առարկա է ռուս խաղաղապահների, Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի Գլխավոր շտաբերի ղեկավարության մակարդակով: Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք՝ ռուսական խաղաղապահ զորախմբիի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտում թույլ չտալու համար»,- ասել է նա: