Հնդկաստանը տոնել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի միլիարդերորդ չափաբաժնի ներարկումը, ինչը հուսադրող հանգրվան է դարձել երկրի համար, որտեղ «դելտա» տարբերակը հանգեցրել է վարակների ավերիչ բռնկման այս տարվա սկզբին, եւ սխալները ի սկզբանե դանդաղեցրել են պատվաստումների արշավը, հայտնում է AP-ն:

Ըստ «Մեր աշխարհը տվյալներում»-ի՝ Հնդկաստանում գրեթե 1,4 միլիարդ մարդկանց մոտ կեսը ստացել է առնվազն մեկ չափաբաժին, մինչդեռ մոտ 20%-ը լիովին պատվաստված է: Այս պատվաստումներից շատերն արվել են վերջին մի քանի ամիսների ընթացքում, երբ առաջին կիսամյակում ներարկումը դանդաղել է` պատվաստանյութերի անբավարարության եւ դրանց տեղակայման համակարգի խնդիրների պատճառով:

Արշավի հաջողությունը պայմանավորված է կորոնավիրուսային դեպքերի թվի նվազեցմամբ: Բայց փորձագետները նախազգուշացնում են, որ Հնդկաստանը պետք է արագացնի երկրորդ չափաբաժինների ներարկումը, որպեսզի կրկին բռնկում չլինի:

Երկիրը մեծացրել է պատվաստումների միջեւ ընդմիջումը 12-ից հասցնելով 16 շաբաթվա, որպեսզի ավելի շատ առաջին չափաբաժիններ ներարկեր այն ժամանակ, երբ պաշարները սահմանափակ էին, եւ վարակների թիվն աճում էր՝ մարտավարություն, ինչպիսին Մեծ Բրիտանիայի նման երկրները օգտագործել են ճգնաժամի ժամանակ: Բայց դա հանգեցրել է ամբողջական իմունիզացիայի դանդաղեցման: