Մահացել է  ԱԼՄ Հոլդինգի և Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիգրան Կարապետյանը Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում էր եւ միացված է արհեստական շնչառությանը։ 24News-ի տեղեկություններով՝ Տիգրան Կարապետյանը, թեև հաղթահարել էր կորոնավիրուսը, սակայն մեկ շաբաթ անց իրեն սկսել է շատ վատ զգալ, վիճակը կտրուկ ծանրացել է, ինչի արդյունքում էլ շտապ տեղափոխվել է հիվանդանոց։

Տիգրան Կարապետյանը 76 տարեկան էր։