Ազգային ժողովում խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Հովիկ Աղազարյանը:

Պատգամավորները, սակայն, չցանկացան հանդիպումից մանրամասներ հայտնել եւ չհստակեցրին, թե ինչ հարցեր են եղել հանդիպման օրակարգում՝ առաջարկելով այդ հարցով դիմել խմբակցության ղեկավար կազմին:

Խմբակցության մեդիա պատասխանատու Արթուր Հովհաննիսյանի, ինչպես նաեւ՝ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի հետ կապ հաստատել, սակայն, չհաջողվեց: