Instagram սոցցանցը համակարգչի վրա բրաուզերի միջոցով լուսանկարներ եւ տեսանյութեր վերբեռնելու հնարավորություն է ներկայացրել, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ուրախ ենք վերջապես գործարկել այս գործառույթը: Այժմ դուք կարող եք անմիջապես Instagram-ում լուսանկարներ եւ մինչեւ մեկ րոպե տեւողությամբ տեսանյութեր տեղադրել ձեր բրաուզերի միջոցով»,- գրել է Twitter-ում սոցիալական ցանցի մամուլի ծառայությունը։

Նախկինում քոնթենթ ներբեռնելու հնարավորությունը հասանելի էր բացառապես բջջային սարքերից, իսկ բրաուզերի միջոցով հնարավոր էր միայն դիտել եւ գնահատել հրապարակումները: