«3+3» ձեւաչափը Հայաստանի համար ռիսկեր է պարունակում։  Այս մասին հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ մտահոգություն կա, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կանեն ամեն ինչ, որպեսզի փոխեն ԵԱՀԿ ՄԽ նախագահության ձեւաչափը եւ մտցնեն Արցախի հարցը «3+3» ձեւաչափ։

«Թուրքիան, ԵԱՀԿ ՄԽ անդամ լինելով, մշտապես փորձել է ստանալ համանախագահի կարգավիճակ, ինչի դեմ էր հանդես գալիս Հայաստանը։ Անկարան փորձում է  ընդլայնել ներկայությունը ղարաբաղյան հարցում հիմա արդեն այս կերպ։ Մեր դժբախտությունները չեն ավարտվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Հայաստանը մտել է սպառնալիքների նոր փուլ։ Այսպիսի պայմաններում մենք չունենք իշխանություն, որն ի վիճակի լիներ համարժեք գործողությունների։ Նրանք չեն կարող հայամետ քաղաքականություն վարել եւ համապատասխան կամք չեն դրսեւորում, այդ թվում սահմանների, Արցախի եւ շատ այլ հարցերում»,- ընդգծեց նա։

Նշենք, որ «3+3» ձեւաչափը ենթադրում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի մասնակցությունը։