Եղիսաբեթ II-ը հիվանդանոցից վերադառնալուց հետո մեկ օր կնվիրի հանգստին, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Բուքինհեմյան պալատի աղբյուրներին։

95-ամյա թագուհին հիվանդանոց է  այցելել նախնական բուժզննության համար վինձորի ամրոց վերադառնալուց հետո։

Եղիսաբեթ 2-րդը  հոկտեմբերի 20-ին չեղարկել էր իր այցը Հյուսիսային Իռլանդիա բժիշկների խորհրդով, ովքեր նրան խորհուրդ են տվել առաջիկա մի քանի օրն անցկացնել հանգիստ ռեժիմում։ Ինչպես նշվում է Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ, Նորին Մեծությունը «դժկամությամբ է ընդունել» խորհուրդը: Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ Օլսթեր ուղեւորությունից հրաժարվելու միապետի որոշումը կապված չէ COVID-19 համավարակի հետ։