Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ձայնը» խմբակցությունից պատգամավոր Ալեքսանդրա Ուստինովան ուրբաթ տուժել է գլխին դռան փականի ընկնելու հետեւանքով։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։

«Ձայնը» խմբակցության ժողովրդական պատգամավոր Ալեքսանդրա Ուստինովայի գլխին ընկել է դռան փականը»,- գրել է Ստեֆանիշինան Ֆեյսբուքի իր էջում։

Նրա խոսքով՝ պատգամավորին տարել է շտապօգնության մեքենան։ Ավելի ուշ Ստեֆանիշինան տեղեկացրել է, որ Ուստինովայի մոտ «ամեն բան կարգին է»։

Թե ինչպես է այդ ամենը կատարվել, ինչ դռան եւ ինչ բարձրությունից է նրա գլխին ընկել փականը եւ ինչ չափի է այն եղել՝ չի տեղեկացվում։ Ինտերնետում հայտնվել է Ուստինովայի լուսանկարը՝ վնասված գլխով։