Ադրբեջանում ակտիվորեն շարունակվում է օկուպացված տարածքներում հայկական ժառանգության ամբողջական ոչնչացման գործընթացը։ Հատուկ ուշադրություն է դարձվում օկուպացված հայկական Շուշի քաղաքի նոր պատմության ստեղծմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ներկայացվել է «Շուշա. խավարից լույս» նոր ֆիլմը, որն արտացոլում է «Ազերիշիգ» ԲԲԸ-ի կողմից քաղաքը սկզբնական փուլում էլեկտրաէներգիայով ապահովելու աշխատանքները։