Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի սահմանամերձ ծառայողների հետ բախումներից հետո հնդիկ ուժայինները Apasteron Private Limited ստարտափից պատվիրել են նորագույն սպառազինության ծրագրավորում հետագա սադրանքները կանխարգելելու համար: Hindustan Times-ի հաղորդմամբ՝ ի թիվս այլ գործիքների՝ նրանք ծրագրավորել են եռածայր էլեկտրաշոկեր:

Բացի վախեցնող էլեկտրական եռածայր նիզակի, Ուտար Պրադեշ նահանգի Նոյդա քաղաքից ստարտափը ծրագրավորել է «Վաջր» հսկայական լուսավորվող կապույտ վահանը հնարավոր հարձակումից պաշտպանվելու համար, ինչպես նաեւ բռնցքամարտիկի ձեռնոցներ կաստետով: Ընդ որում՝ բոլոր նորարարությունները համալրված են էլեկտրաշոկերով: Պարբերականը գրում է, որ առաջիկայում կլուծվի հարցը, թե արդյո՞ք այդ ռազմամթերքն իրականում կօգտագործվի հնդիկ սահմանայինների կողմից: