Google Pixel սմարթֆոնների սեփականատերերը դժգոհում են սմարթֆոնների հավելվածների խափանումներից եւ դանդաղ աշխատանքից, հաղորդել է PiunikaWeb-ը:

Օգտատերերը զանգվածաբար բողոքում են Android 12-ի անկայուն ու դանդաղ աշխատող հավելվածներից եւ սխալներից: Google-ը կարծում է, որ խնդիրը ծագում է այն պատճառով, որ կողմնակի հավելվածները օպտիմիզացված չեն նոր համակարգի համար:

Ընդ որում, շատ օգտատերեր հայտնել են սենսորային էկրանի վերին մասում առկա խնդիրների մասին՝ իրենց Pixel-ները մինչեւ Android 12 թարմացնելուց հետո:

Շատ ծրագրեր ունեն էկրանի վերին կեսում տեղակայված ընտրացանկի կարեւոր տարրեր եւ այլ կոճակներ: Շատ օգտատերեր հիասթափված են Google-ի նման վերաբերմունքից, քանի որ Pixel-ը ընդհանուր առմամբ համարվում է Android-ի լավագույն սմարթֆոնը համակարգի կայունության տեսանկյունից: