ԱՄՆ-ում Հյուսիսային Կառոլինայի անտառներում ինքնաթիռներից նետել են կատաղության դեմ պատվաստանյութի 500 000 դեղաչափեր, գրում է Charlotte Observer-ը։ Այդպիսով  2005 թվականից ԱՄՆ-ում պայքարում են մարդկանց ու կենդանիների համար մահացու հիվանդության դեմ։ Մասնավորապես, ջրարջները վտանգի տակ են։

Պարբերականի տվյալներով ՝ պատվաստանյութի տոպրակները պարունակում են նաեւ փոշի ՝ ձկներից կամ մսից պատրաստված սննդային խառնուրդից, որը գրավում է կենդանիներին: «Այն պահին, երբ կենդանին կծում է տոպրակը, պատվաստանյութը մտնում է օրգանիզմ: Սա ակտիվացնում է կենդանիների իմունային համակարգը եւ արտադրում հակամարմիններ, որպեսզի ջրարջն այլեւս չկարողանա կատաղությամբ հիվանդանալ»,-ասել են մասնագետները։

 Կատաղությունը ներկայումս համարվում է անբուժելի հիվանդություն: Եթե ​​վարակված անձը չի հասցնում պատվաստվել շտապ կարգով, եւ ի հայտ է գալիս որեւէ ախտանիշ, ապա մահը վրա է հասնում 100 տոկոս դեպքերում։