ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել ԵՄ-ին ներդրումներ կատարել պաշտպանության ոլորտում, ամրապնդել դաշինքը, բայց չստեղծել կրկնօրինակ կառույցներ:

Սթոլթենբերգը ելույթ է ունեցել Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների երկօրյա հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսին:

«Անհամբեր սպասում եմ ԵՄ-ՆԱՏՕ հարաբերությունների վերաբերյալ նոր հռչակագրին։ Մենք պետք է միասնական մոտեցում ունենանք անվտանգության հարցում. Ես ողջունում եմ ՆԱՏՕ-ի շրջանակներում պաշտպանության ոլորտում ԵՄ երկրների աճող ջանքերը, կոչ եմ անում ավելի շատ ներդրումներ կատարել, ավելի ժամանակակից ուժեր եւ միջոցներ ապահովել գալիք տարիների համար։ Բայց այդ ջանքերը չպետք է կրկնօրինակեն ՆԱՏՕ-ի գործունեությունը, մեզ նոր ուժեր եւ միջոցներ են պետք, այլ ոչ թե՝ նոր կառույցներ»,- ասել է նա։
Ստոլտենբերգն ընդգծել է, որ «ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի համագործակցության նոր առաջնահերթությունների թվում է պայքարը վնասակար տեխնոլոգիաների դեմ, կլիմայի փոփոխության ազդեցությունն անվտանգության վրա»։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի ղեկավարը հայտնել էր, որ Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն ներկայումս աշխատում են համագործակցության մասին համատեղ հռչակագրի վրա, որը կարող է ստորագրվել այս տարվա դեկտեմբերին։ Աշխատանքներն իրականացվում են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։