ՊՆ-ն շարունակում է կշտամբել ՀՀ օմբուդսմեն Արման Թաթոյանին ոչ ճշգրիտ տվյալներ տարածելու մեջ։ Հերթական հայտարարության մեջ գերատեսչությունը պնդում է, թե «հոկտեմբերի 18-ի օմբուդսմենի գրառման մեջ կան իրականությանը չհամապատասխանող տվյալներ, որոնք կապված են Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից Գեղարքունիքի որոշ հատվածներում ինժեներական աշխատանքների իրականացման հետ»։

«Հավելենք, որ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ օմբուդսմենն ի պատասխան պաշտպանության նախարարի հարցին, թե ՀՀ որ տարածքում են աշխատանքներ իրականացվում, նշել է, որ դրանք իրականացվում են ոչ թե  ՀՀ տարածքում, այլ դրա հարեւանությամբ։ ՊՆ-ն կոչ է անում օմբուդսմենի գրասենյակին զերծ մնալ չճշտված տեղեկություն տարածելուց»,-ասվում է հայտարարության մեջ։