Կոտայքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեենան դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում բախվել է կամրջի բետոնե հենապատին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով ուղևորը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացած կնոջ և վիրավորի ինքնությունը։