«Զարմանալի եղբայրական սինխրոնությամբ են աշխատում ՀՀ իշխանություններն ու Ադրբեջանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մինչ Եվրոպայից լսում ենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը Ա դասի, բարձակարգ,  հանրային բացառիկ վստահություն ունեցող պաշտոնյա է/ ինչը մեզ համար անգամ ապացուցելու կարիք չունի/, ԱԽՔ քարտուղարը շտապում է նրան հակահեղափոխական ու ոչ անաչառ անվանել։

Դե, Ադրբեջանում էլ, պարզ է՝ ցնծության մեջ են․ Հայաստանում իրենց պետական շահերի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է․․․

Եվ որքա՜ն դժվար է ձեզ՝ ձեզ արժանի բառելով բնութարել ու մնալ նորմատիվ բառապաշարի մեջ։

Ու ես չեմ զարմանա, որ վաղը դաշտային դատարանների/Խունվեյբին, տրոյկա/ մասին  մի օրինագիծ բերեք ու 24-ժամյա ռեժիմումում քվեարկեք։

Չեմ զարմանա․․․»։