Թաիլանդն արագացնում է օտարերկրացիների համար երկիրը բացելու ծրագրերը՝ նոյեմբերի 1-ից կրճատելով պատվաստված այցելուների համար պարտադիր կարանտինը, գրում է AP-ը։

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կառավարման կենտրոնը նաեւ հայտնել է սահմանափակումների թուլացման մասին, ներառյալ՝ պարետային ժամի չեղարկում որոշ շրջաններում , որտեղ ռիսկը նվազել է, եւ զբոսաշրջիկները կարող են ազատ տեղաշարժվել։

Վարչապետ Պրայուտ Չան-օչան հայտարարել է, որ Թաիլանդն այլեւս չի ծրագրում պահանջել կարանտին առնվազն 10 երկրից, որոնք ունեն ռիսկի ցածր մակարդակ։

Նա ասել է, որ ցուցակը կընդլայնվի դեկտեմբերի 1-ին, ապա էլ ավելի կընդլայնվի հունվարի 1-ին։