ԱՄՆ-ի վճռաբեկ դատարանը մերժել է թուրքական Halkbank-ի միջնորդությունը մեղադրական ակտը չեղարկելու մասին, որում թուրքական պետական վարկատուն մեղադրվում է Իրանին ամերիկյան պատժամիջոցներին օգնություն ցուցաբերելու հարցում օգնելու մեջ, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ Երկրորդ շրջանային վճռաբեկ դատարանը հայտարարել է, որ , եթե անգամ Օտարերկրյա սուվերեն իմունիտետի մասին օրենքը պաշտպանում է բանկը, Halkbank-ի դեմ մեղադրանքը բացառություն է կազմում կոմերցիոն գործունեության նկատմամբ:

ԱՄՆ-ն մեղադրել է Halkbank-ին նավթից եկամուտները ոսկու վերածելու, այնուհետեւ Իրանի շահերից ելնելով փողերը կանխիկացնելու եւ սննդամթերքի մատակարարումների կեղծ փաստաթղթավորման մեջ նավթի եկամուտների փոխանցումներն արդարացնելու համար: Նշվում է, որ Halkbank-ն օգնել է Իրանին գաղտնի փոխանցել 20 միլիարդ դոլար, ընդ որում՝ առնվազն 1 միլիարդ դոլարը լվացվել է ԱՄՆ ֆինանսական համակարգի միջոցով:

Halkbank-ը չի խոստովանել մեղքը բանկային մեքենայությունների, փողերի լվացման եւ դավադրության մեջ մեղադրանքում պատժամիջոցներից խույս տալու համար:

Բանկը պնդել է, որ ազատ է դատական հետապնդումից՝ համաձայն Օտարերկրյա սուվերեն իմունիտետի մասին օրենքի, քանի որ այն Թուրքիայի «հոմանիշն» է, որն ունի իմունիտետ՝ ըստ այդ օրենքի:

Halkbank-ը բողոքարկել է ԱՄՆ շրջանային դատավոր Ռիչարդ Բերմանի՝ հոկտեմբերի 1-ին կայացված վճիռը, որով թույլատրվել էր քրեական գործի հարուցումը:

Բերմանը վարել է մի քանի փոխկապված գործ, ներառյալ՝ Halkbank-ի նախկին ղեկավար Մեխմետ Հաքան Աթիլայի եւ թուրք-իրանցի ոսկու առեւտրական Ռեզա Զարաբի դատավարությունը:

Halkbank-ի գործը բարդացրել է թուրք-ամերիկյան հարաբերությունները, քանի որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սատարել է Halkbank-ի դիրքորոշումը: