Չորս բրիտանացի ուղեւորվել է դեպի Լա Պալմա հրաբուխ սելֆի անելու համար՝ շրջանցելով ոստիկանության հսկիչ անցակետը, գրում է NYP-ը:

Տղամարդիկ լուսանկարվել են տեղանքի մերձակայքում, որտեղ թեժ լավայի գետերը հոսում են ժայթքող Կումբրե Վյեխայից:

Խմբի անդամներից մեկը հրապարակել է լուսանկարը:

«Մենք ստիպված էինք թաքնվել, որպեսզի շրջանցեինք բանակին ու ոստիկանությանը: Դա լիարժեք առաքելություն էր բլոկպոստերով, որոնողական կետերով ու մթության մեջ շներով»,-գրել է նա:

Ենթադրվում է, որ տղամարդիկ ժամանել են նավով Տեներիֆեից: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այժմ նրանց դեմ հնարավոր է դատական հայց ներկայացվի, քանի որ նրանք վտանգել են սեփական կյանքն ու անվտանգության ծառայությունների աշխատակիցների կյանքը: