Պարզվում է, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հայտարարությունը, թե «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի՞ թեզը շատ վտանգավոր է եւ կխանգարի մեզ՝ երաշխավորել Արցախի ապագան», հակասում է հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեռեւս 2020 թվականի աշնանը ուղիղ եթերում արված հայտարարությանը:

Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը իր «լայվում» բառացիորեն ասել է հետեւյալը. «Մենք դեռեւս 1990-ականների սկզբին ձեւակերպել ենք, որ առանց Արցախի չկա Հայաստան, հետեւաբար պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը, նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Ես այստեղ տարանջատում չեմ տեսնում»: