Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցություններից ամերիկացի կոնգրեսականները ներկայացել են Թուրքիային F-16 ինքնաթիռները վաճառելու դեմ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում նրանք հիշատակել են հաղորդագրությունները, որոնք վկայում են Թուրքիայի կառավարության՝ Lockheed Martin-ի արտադրության 40 F-16 կործանիչ եւ առկա մարտական ինքնաթիռներն արդիականացնելու համար շուրջ 40 հավաքածու ձեռք բերելու մտադրության մասին:

Պետդեպարտամենը չի հաստատել վաճառքը, սակայն լայնորեն տարածվել էին Թուրքիայի կողմից F16-ի հայցադիմումի մասին հաղորդագրությունները, հայտարարել են կոնգրեսականները: Էրդողանի հայտարարությունները մեզ համար բավականաչափ հիմք են, որպեսզի հայտարարենք այդ պոտենցիալ վաճառքի հետ մեր անհամաձայնության մասին, հավելել են նրանք:

«Մեր դիրքորոշումն ունի մի քանի պատճառ.

CAATSA պատժամիջոցները սահմանելուց շուրջ մեկ տարի անց Էրդողանի կառավարությունը հստակ հասկացրել էր, որ մտադիր է ենթարկվել ԱՄՆ օրենքներին կամ ընդունել պայմանները, որոնք հագեցրել են Թուրքիային F-35-ի ծրագրից բացառմանը եւ Կոնգրեսի կողմից Թուրքիայի ամերիկյան զենքը ձեռք բերելու կասեցմանը: Անցած ամիս նախագահ Էրդողանը հայտարարել է հավելյալ Ս-400 ձեռք բերելու իր մտադրության մասին:

Լսումների ժամանակ Թուրքիայում դեսպանի պաշտոնի համար նախագահի առաջադրած թեկնածու, նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքը հայտարարել է, որ Թուրքիան պետք է բախվի CAATSA-ի լրացուցիչ պատժամիջոցների հետ, եթե ձեռք բերի ռուսական սպառազինության հավելյալ համակարգեր, եւ մենք համաձայն ենք այդ պնդման հետ:

Պատճառներից մեկը, որի շրջանակում Կոնգրեսը պնդել է Թուրքիային բացառել F-35 ծրագրից, կայանում է նշանակալի ռիսկերի մեջ, որոնք կապված են Ս-400-ն ու F-35-ը համատեղ տեղակայելու հետ: Փորձագետները նշում են, որ Թուրքիային արդիականացման համար Block 70-ը տրամադրելը փոխկապված է նմանատիպ ռիսկերի հետ, եթե Անկարան շարունակի տնօրինել ռուսական Ս-400-ը: Քանի որ արդիականացված F-16-ը դեռեւս շատ կարեւոր դեր ունի մեզ եւ մեր դաշնակիցների համար, դա ռիսկ է, որը մենք անընդունելի ենք համարում:

Մենք կքննարկենք լրացուցիչ օրենսդրությունը, որը սահմանափակում է այդ պոտենցիալ գնումը, եթե վարչակազմը պնդի Կոնգրեսի մտադրություններն անտեսելու ուղղությամբ»: