Ռուս հնագետները Ռյազանի մոտ գտնվող հարթավայրում հայտնաբերել են հսկա մողեսի մնացորդներ, հայտնագործության մասին պատմել է Ս.Ա. Եսենինի անվան Ռյազանի պետական համալսարանի աշխարհագրության, էկոլոգիայի եւ բնության օգտագործման ամբիոնի վարիչ Ալեքսեյ Վոդորեզովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Գիտնականները «Մալի Պրոլոմ» բաց հանքի տարածքում մեզոզոյան դարաշրջանի կավճի ժամանակաշրջանի մոզազավրների ընտանիքին պատկանող սողունի ատամ են հայտնաբերել։ Գտածոյի երկարությունը մոտ մեկ սանտիմետր է: Ինչպես բացատրել են մասնագետները, սողունի երկարությունը, որն ապրել է ժամանակակից Կենտրոնական Ռուսաստանի տարածքում, հասել է հինգ մետրի:

Հետազոտողները սկսել են ուսումնասիրել նմուշը։ «Մնացորդներ նախկինում հայտնաբերվել են Հարավային Ամերիկայի հյուսիսում, գուցե ամենամոտ ազգականը կամ նույն տեսակը: Դրանք հզոր ծովային սողուններ էին՝ մոտ հինգ մետր երկարությամբ, նրանցից էին, ում կոչում են «ծովերի փոթորիկ»»,- պարզաբանել է Վոդորեզովը: Նույն վայրում 2021թ․ փորձագետները գտել են դելֆինանման մողեսի՝ իխտիոզավրի եւ պլիոզավրի հետքեր: