Չինաստանում քիմիական գործարանում պայթյունի հետեւանքով 4 մարդ է զոհվել, 3 մարդ վիրավոր է, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ Xinhua-ի վրա հղումով։

Ըստ տեղեկությունների՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան ժամը 23։00-ին։

Նշվում է, որ գործարանում հրդեհ է բռնկվել, որը մարվել է ժամը 00։50-ին։

Միջադեպի պատճառները պարզվում են, քննություն է ընթանում։