Հնդկաստանի լեռներում 11 մարդ է զոհվել ձնաբքի հետեւանքով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով NDTV-ին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ 17 զբոսաշրջիկից բաղկացած խումբը անհետացել է Ուտարակհանդ նահանգում անցած երկուշաբթի։ Որոնողական աշխատանքներ են սկսվել այն բանից հետո, երբ մի քանի գիդի հաջողվել է հասնել մինչեւ մոտակա բնակավայր։

Տեղի իշխանությունների խնդրանքով որոնողական աշխատանքներին միացել են զինվորականները։