ԱՄՆ-ն ակնկալում է պայմանավորվել Պակիստանի օդային տարածքի օգտագործման շուրջ՝ Աֆղանստանում ռազմական եւ հետախուզական գործողություններ իրականացնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN-ին։

Ըստ հեռուստաալիքի աղբյուրի տեղեկությունների՝ Պակիստանի իշխանությունները կողմ են ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման մասին հուշագրի կնքմանը, որի հիման վրա Վաշինգտոնը օդային տարածքի նկատմամբ հասանելիություն ստանալու դիմաց Պակիստանի ղեկավարությանն աջակցություն կցուցաբերի ահաբեկիչների դեմ պայքարում եւ կօգնի հարաբերություններ կառուցել Հնդկաստանի հետ։

Հեռուստաալիքը նշում է, որ բանակցությունները շարունակվում են, եւ գործարքի պայմանները կարող են փոխվել։