Սոչիից Յարոսլավլ մեկնող ինքնաթիռում ուղեւոր է մահացել։ Այս մասին հայտնում է Gazeta․Ru-ն: Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ հոկտեմբերի 22-ին:

Ականատեսների վկայությամբ՝ ուղեւորն իրեն վատ է զգացել թռիչքից մոտ 30 րոպե անց: Բժիշկները ժամանել են ինքնաթիռ, երբ այն վայրէջք է կատարել օդանավակայանում, սակայն տղամարդուն չի հաջողվել փրկել։