Ցանցի աղբյուրները հայտնում են, որ չինական Oppo ընկերությունն իր առաջին ծալովի դիզայնով սմարթֆոնի մասին կազդարարի մինչեւ ընթացիկ եռամսյակի վերջը, հավանաբար՝ նոյեմբերին, գրում է 3dnews.ru-ը՝ հղում անելով Gizmochina-ին:

Հայտնի է, որ սարքը կպատրաստվի գրքի ձեւով: Սարքը կարող է կոչվել Oppo Fold, թեեւ այս տեղեկությունը ոչ պաշտոնական բնույթ է կրում։

Նորույթը կունենա մեծ ճկուն LTPO OLED էկրան՝ 8 դյույմ անկյունագծով եւ մինչեւ 120 Հց թարմացման հաճախականությամբ։ Այլ կերպ ասած՝ բացված վիճակում սմարթֆոնը կարող է հանդես գալ որպես պլանշետ:

Սարքի «սիրտը», ասում են, կլինի Qualcomm Snapdragon 888 պրոցեսորը՝ ինտեգրված 5G մոդեմով, իսկ սնուցումը կապահովի 4500 մԱ/ժ հզորությամբ մարտկոցը՝ 65 վատտ արագ լիցքավորման աջակցությամբ։

Սարքավորումը կներառի բազմամոդուլային տեսախցիկ՝ 50 մեգապիքսելանոց հիմնական Sony IMX766 սենսորով։ Նշվում է կողային մատնահետքի սքաների եւ 32 ՄՊ սենսորով առջեւի տեսախցիկի մասին։ Ակնհայտ է, որ ծալովի պատյանի արտաքին մասում տեղադրվելու է օժանդակ էկրան:

Սմարթֆոնը կթողարկվի ColorOS 12 օպերացիոն համակարգով։ Կարելի է ենթադրել, որ գինը կգերազանցի 1000 դոլարը։