Ղրղզստանը ծրագրում է Ռուսաստանից եւ Թուրքիայից հարվածային ԱԹՍ-ներ գնել, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Սադըր Ժապարովը։

«Թուրքիայից եւ Ռուսաստանից կգնենք  հարվածային դրոններ։ Ծրագրում ենք նաեւ վերանորորգել ռեակտիվ ինքնաթիռները ՌԴ օգնությամբ»,-ասել է նա։

Ավելի վաղ Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար եւ փոխվարչապետ Կամչըբեկ Տաշիեւը հայտնել է, որ Թուրքիայում Բիշքեկի համար կառուցում են Bayraktar ԱԹՍ-ներ։