Ռուսաստանում կորոնովիրուսով վարակման դեպքերի նոր առավելագույն ցուցանիշ է գրանցվել , փոխանցում է ՌԻԱ նովոստին։

Վերջին մեկ օրում ՌԴ-ում հաստատված դեպքերի թիվը հասել է 37 678-ի 85 շրջաններում։

Նախորդ ռեկորդը՝ 37 141 վարակված։

Մեկ օրում մահացել է 1075 մարդ։ Ցուցանիշն արդեն հինգերորդ անգամ գերազանցում է հազար մարդը։

Ապաքինվել է 26 077 մարդ։